Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հայաստանի ԱԳՆ-ն խելքը թռցրե՞լ է

Հայաստանի ԱԳՆ-ն խելքը թռցրե՞լ է
02.06.2025 | 13:03

Սիոնիստները ցույց են անում Երուսաղեմում և կոչ են անում ոչնչացնել հայկական թաղամասը, աջակցելով Բաքվին ու Թուրքիային, փորձում են օկուպացնել հարավային Հայաստանը։

Բայց Հայաստանի ԱԳՆ-ն, որը, հավանաբար, ի զորու չէ միմյանցից տարբերել սեփական բարեկամն ու թշնամին, Իսրայելի դեսպանի համար խնջույք և ընթրիք է կազմակերպում, իսկ Սիոնիստ ոչ ռեզիդենտ դեսպանն ասում է, թե Իսրայելն ու Հայաստանը պատմության ընթացքում հալածանքների են ենթարկվել։

ՈՒ սա այն իրողությունից հետո, երբ Իսրայելն Օսմանյա կայսրությանն օգնեց կազմակերպել Հայոց ցեղասպանությունը և արդեն հարյուր տարի գրաքննում է Հայոց ցեղասպանության պատմությունը, որպեսզի ավելի հեշտ քարոզի Հոլոքոստի պատմությունը։

Զգուշացնում ենք Հայաստանի կառավարությանը, որ Իրանը չի պատրաստվում գումար ծախսել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Նման քաղաքակնության շարունակությունը հայկական հողը դարձնելու է մարդկության արյունարբու թշնամիների և սիոնիստ մանկասպանների անցակետը։

Եթե հավատաք Հայաստանի հետ բարեկամության վերաբերյալ Իսրայելի ստերին, ապա 2020-ի և 2023-ի անհաջողությունները կկրկնվեն, և այս ագամ Հայաստանից ոչինչ չի մնա։

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հարաբերությունների դիվերսիֆիկացումը դարձել է թշնամիներին շանտաժի ենթարկելու և ընկերներին վիրավորելու քաղաքականություն։

Ազատվեք Աբրահամյան ՈՒխտին միանալու մտքից և մի՛ կրկնեք Հուդայի դավաճանությունը Հիսուս Քրիստոսի նկատմամբ։

Էհսան ՄՈՎԱՀԵԴՅԱՆ

Իրանցի փորձագետ

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ